«Մեր ձևով» շարժման՝ կուսակցություն դառնալու պահից Սամվել Կարապետյանը պատրաստ է ստանձնել կուսակցության նախագահի պաշտոնը
Քաղաքական
19:41 18/10/2025
Հայաստան

«Մեր ձևով» շարժման՝ կուսակցություն դառնալու պահից Սամվել Կարապետյանը պատրաստ է ստանձնել կուսակցության նախագահի պաշտոնը

«Մեր ձևով» շարժման՝ կուսակցություն դառնալու պահից Սամվել Կարապետյանը պատրաստ է ստանձնել կուսակցության նախագահի պաշտոնը։ Իր որոշման մասին  Կարապետյանը փոխանցել է փաստաբան Արամ Վարդևանյանին, որպեսզի վերջինս էլ փոխանցի իր կողմնակիցներին։ 

ԱԱԾ մոտ փաստաբան Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ ԱԱԾ մեկուսարանում գտնվող գործարար, բարերար Սամվել Կարապետյանն այսօր իրեն է փոխանցել իր որոշումը. «Ըստ այդ որոշման, Սամվել Կարապետյանը «Մեր ձևով» ժողովրդական շարժման առաջիկայում կուսակցության դառնալու պահից պատրաստ է ստանձնել կուսակցության նախագահի պաշտոնը»։

«Պայքարելու ենք մեր ձևով», «ազատություն», «Սամվել» սկսեցին վանկարկել երթի մասնակիցները։ 

Հիշեցնենք, որ շարժումը Ազատության հրապարակում հանրահավաքից հետո երթով շարժվել է դեպի ԱԱԾ՝ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ պահվում է գործարար, բարերար Սամվել Կարապետյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder