Երբ ասում են, քարոզարշավը չսկսած՝ անհավասար պայմաններ են, դա մեր տիրույթից դուրս է. ԿԸՀ նախագահ
Քաղաքական
13:32 18/10/2025
Հայաստան

Երբ ասում են, քարոզարշավը չսկսած՝ անհավասար պայմաններ են, դա մեր տիրույթից դուրս է. ԿԸՀ նախագահ

«Քարոզչությունը սկսում է ընտրությունների ավարտի հաջորդ օրը»,-այսօր արտահերթ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Վահագան Հովակիմյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն Վաղարշապատում սկսել է քարոզչություն իրականացնել վարչական ռեսուրսի կիրառմամբ։

Հիշեցնենք, որ Վահագն Հովակիմյանը տարիներ շարունակ աշխատել է Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթում որպես լրագրող, ՔՊ հիմնադիր անդամ է, եղել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ։

Նրա խոսքով, ընտրական օրենսգրքով սահմանված քարոզարշավը սահմանփակումների, խաղի նույն, հավասար կանոնների  շրջանն է, իսկ դրանից առաջ քաղաքական ուժերն ազատ են քարոզչություն իրականացնել, չկան սահմանափակումներ։ Միայն թե կուսակցությունները պետք է ներկայացնեն ֆինանսական հաշվետվություն։

«Երբ ասում են, քարոզարշավը չսկսած՝ հավասար պայմաններ չեն, դա մեր տիրույթից դուրս է»,-ասաց Վ. Հովակիմյանը։

Նա նշեց, օրինակ Գյումրիում արձանագրել են, որ խնդիր կա քաղաքական ուժերի փակցված պաստառների հետ։ ԿԸՀ վերահսկողությամբ խնդիրը լուծվել է 5 օրում։

Լրագրողները ԿԸՀ նախագահին հարցրեցին, ինչո՞ւ իշխող ուժը չի համակերպվում Գյումրու ընտրությունների արդյունքների հետ։

«Ըստ Ձեզ, ես պե՞տք է այդ հարցին պատասխանեմ, ԿԸՀ-ն ապաքաղաքական է։ Ընտրությունների ավարտից 7 օր անց ընտրությունների արդյունները չեն բողոքարկվել, դրանից հետո մեր լիազորություններն ավարտվել են։ Թե քաղաքական գործիչներն ինչ հայտարարություններ կանեն, ազատ են։ Ընտրելու իրավունքն այնտեղ իրացվել է»,-ասաց Վ. Հովակիմյանը։

Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը կմեկնարկի հոկտեմբերի 22-ից և կշարունակվի մինչև նոյեմբերի 14-ը, ժամը 24-00-ն։

Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների կուսակցության գույքի և եկամուտների մասին հայտարարագրերը, ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների գույքի և եկամուտների մասին հայտարարագրերը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրվելու են մինչ հոկտեմբերի 30-ը։

Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկանք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն ներկայացվելու է հոկտեմբերի 25-ից սկսած, երեք աշխատանքային օրը մեկ։ Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի հոկտեմբերի 22-ից և կշարունակվի մինչև նոյեմբերի 14-ը, ժամը 24-00-ն։

Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների կուսակցության գույքի և եկամուտների մասին հայտարարագրերը, ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների գույքի և եկամուտների մասին հայտարարագրերը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրվելու են մինչ հոկտեմբերի 30-ը։

Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկանք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն ներկայացվելու է հոկտեմբերի 25-ից սկսած, երեք աշխատանքային օրը մեկ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder