Մեր պետության տխրահռչակ ղեկավարը չի կարող որոշել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գահի եւ գահակալի փոփոխության ճակատագիրը. Ռուբեն վարդապետ Զարգարյան
Հասարակություն
16:01 18/10/2025
Հայաստան

Մեր պետության տխրահռչակ ղեկավարը չի կարող որոշել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գահի եւ գահակալի փոփոխության ճակատագիրը. Ռուբեն վարդապետ Զարգարյան

Ռուբեն վարդապետ Զարգարյանը գրում է.

«Ծաղրն ու ծանակը

Միջազգային քաղաքական հարթակներում օտար երկրների ղեկավարների կողմից ցավալիորեն ծաղրուծանակի ենթարկվող մեր պետության տխրահռչակ ղեկավարը չի կարող որոշել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գահի եւ գահակալի փոփոխության ճակատագիրը, մանավանդ որ ՀՀ սահմանադրությունը նրան նման լիազորություն չի տալիս։

Սա ոչ միայն արժանապատվության հարցն է հայ հոգեւորականության, որ երաշխավորն է հայրապետական գահի, այլեւ ՀՀ քաղաքացիների, որոնց ներկայացուցիչն է վարչապետը՝ իր խայտառակ ամոթալի պահվածքով։

Սուրբ Գիրքը հիշեցնում է. «Հանդուգն թագավորը չարիքի մեջ կընկնի, իսկ հավատարիմ պատգամաբերը կփրկի նրան»(Առակաց 13։17)»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder