Ականատես ենք իրավական բեսպրեդելի. Իրավիճակը ներկայացնում է գյումրեցի պատգամավորը
Քաղաքական
11:44 20/10/2025
Հայաստան

Ականատես ենք իրավական բեսպրեդելի. Իրավիճակը ներկայացնում է գյումրեցի պատգամավորը

«Մեկ ժամից ավելի է  իրավապահ մարմինները՝ ԱԱԾ-ն, քննչական կոմիտեն,  ոստիկանությունը գրոհել են, զավթել են Գյումրու համայնքապետարանը»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հենց  Գյումրու քաղաքապետարանից հայտնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը։

Նա նշում է, որ Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանն ու մի քանի աշխատակիցներ մեկուսացվել են։

«Ես փորձեցի հանդիպել նրանց հետ, բայց քննչական խմբի ղեկավարն ու ԱԱԾ  դիմակավորված աշխատողները ցույց չտեցին տեսակցել քաղաքապետին։

Ականատես ենք իրավական բեսպրեդելի, ապազգային ռեժիմը ցանկացած գնով փորձում է  մեկուսացնել այն քաղաքական գործիչներին, համայնքների ղեկավարներին, ովքեր դեմ են այս ռեժիմին, մինչև վերջ կռիվ են տալիս, որ Հայաստանը չգնա թուրքացման»,- ասում է Մելքոնյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder