Մի քանի շաբաթ առաջ ԱԺ ամբիոնից քաղաքական խոստում տրվեց, որ հետապնդում է իրականացվելու Գյումրու ընտրված համայնքի ղեկավարի դեմ. Վարդևանյան
Իրավունք
11:12 20/10/2025
Հայաստան

Մի քանի շաբաթ առաջ ԱԺ ամբիոնից քաղաքական խոստում տրվեց, որ հետապնդում է իրականացվելու Գյումրու ընտրված համայնքի ղեկավարի դեմ. Վարդևանյան

«Մի քանի շաբաթ առաջ Ազգային ժողովի ամբիոնից քաղաքական խոստում տրվեց, որ հետապնդում է իրականացվելու Գյումրու օրինական ուժի մեջ մտած ընտրությունների արդյունքներով՝ ընտրված համայնքի ղեկավարի դեմ»,- այսօր Գյումրու քաղաքապետարան ԱԱԾ դիմակավորված աշխատակիցների մոտք գործելուց հետո  հիշեցրել է փաստաբան Արամ Վարդանյանը։ 

Նա գրել է. «Եթե որևէ մեկը գիտի Եվրոպական այլ երկիր քաղաքական գործընթացների և քրեաիրավական ներուժի նման սերտաճման փորձի վերաբերյալ, խնդրում եմ հայտնել: Ժողովրդավարության ճգնաժամը հենց այս տեսքն ունի»։ 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբինից հայտարարել էր. «Կարծում եմ, որ ընտրությունների արդյունքների հետ կապված էլ խնդիր ունենք այնտեղ։ Գիտենք, որ այնտեղ ընտրակաշառք է բաժանվել։ Մենք պետք է մեխանիզմներ ունենանք, որ հետագայում բացառենք նման դեպքերը, որ  մարդիկ  ընտրակաշառք բաժանելով...  Վերջում էլ, ըստ էության, թյուրիմացաբար դառնան, հասնեն այդ կարգավիճակին։ Դա թյուրիմացություն է, որ հընթացս կշտկվի... և երևույթը և հայտարարությունը, և հեղինակը»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մի քանի շաբաթ առաջ ԱԺ ամբիոնից քաղաքական խոստում տրվեց, որ հետապնդում է իրականացվելու Գյումրու ընտրված համայնքի ղեկավարի դեմ. Վարդևանյան