Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Դուրս շպրտելու» հրահանգով սկսված գործը քաղաքական հաշվեհարդար է. Քաղաքագետ
«Վարդան Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործը ոչ միայն իրավական արժեք չունի, այլև բացահայտորեն քաղաքական պատվերի հետևանք է․ այն հաջորդել է Փաշինյանի հրապարակային հայտարարությանը՝ «դուրս շպրտել» նրան քաղաքական դաշտից»,- նշել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Ըստ նրա, խնդիրը այստեղ Ղուկասյանի անձը չէ։
«Խնդիրը շատ ավելի խորքային է․ խորհրդարանական ընտրություններից առաջ իշխանությունը նպատակաուղղված արժեզրկում է ընտրությունների ինստիտուտը, հասարակությանը հստակ ցույց տալով, որ դա այլևս փոփոխությունների իրական ճանապարհ չէ։
Փաշինյանը փակում է քաղաքական վերափոխումների խաղաղ և ինստիտուցիոնալ ուղին, ինչը ժամանակի ընթացքում անխուսափելիորեն հանգեցնելու է հասարակական դիմադրության, զանգվածային անհնազանդության և նույնիսկ ցնցումների»,- գրել է Ս. Սուրենյանցը։
Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ։ Ձերբակալվածների թվում է նաև համայնքի ղեկավարը, ճարտարապետը։