Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Իրենց կարգախոսը «խաբելով» ա, ժողովուրդ ջան։ Խաբկանքի մեջ ենք ապրում, հայ ազգ, խնդրանքս է բոլորին՝ անկախ կուսակցություններից, անկախ մեկը մյուս հետ անձնավորված խնդիր ունենալուց, հելե՛ք համախմբվենք, պայքարենք մեր երկրի, մեր հող ու ջրի համար»,- Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքացին, որն եկել էր իր աջակցությունը հայտնելու Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։
«Կործանվում ենք։ Էս երկրում է՛լ սրբազան չմնաց, է՛լ քահանա չմնաց, է՛լ ընդդիմադիր պատգամավոր չմնաց, բոլորի հանդեպ ոտնձգություն է ոստիկանության կողմից։ Այսօրվա ոստիկանությունն էլ տեսնում ենք ոնց են ծառայում՝ փողը տուր՝ կալանավորի, փողը տուր՝ կալանավորի։ Նույնը դատավորներն են աշխատում այդ ուղղությամբ։Լավ, ինչքա՞ն»,- վրդովված նշեց քաղաքացին՝ շարունակելով․ «Էլ տարբերակ չունենք լռելու, չպայքարելու։ Ամեն ինչի պատրաստ եմ, միայն այսօրվա իշխանությունը հեռանա այս երկրից։ Ինչպես իրենք են ասում ՝տեռորիստ, այո, ես տեռորիստ եմ, ես նիկոլկականների տեռորիստն եմ, մեծ սիրով ընդունում եմ էդ հոդվածը»։
Մանրամասները՝ տեսանյութում։