Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ցանկացած երկիր, ցանկացած բնակավայր ուժեղ է իր երիտասարդությամբ ու նրանց հետ հանդիպելը միշտ ուրախալի է. Խաչիկ Մանուկյան
«Հայրենիք» կուսակցության կողմից առաջադրված Վաղարշապատ խոշորացված համայնքի թեկնածու Խաչիկ Մանուկյանը հանդիպել է երիտասարդների հետ, կարևորելով վերջիններիս դերը երկրի զարգացման գործում։
«Ցանկացած երկիր, ցանկացած բնակավայր ուժեղ է իր երիտասարդությամբ ու նրանց հետ հանդիպելը միշտ ուրախալի է»,-նշել է Մանուկյանը։
Վաղարշապատի համայնքի ղեկավարի թեկնածուն շեշտել է, որ եթե «Հայրենիք»-ը ստանձնի քաղաքի ղեկավարումը, անպայման պետք է երիտասարդական խորհուրդը գործի, քանի որ նրանք, որպես թարմ ուղեղներ, պետք է զարգացման ծրագրեր առաջարկեն ու առաջ տանեն։