Տեր Սարգիս քահանա Սարգսյանին, ով պետք է կիրակի օրը՝ 26.10.2025թ. կատարեր պատարագը, քննչական մարմինը հրավիրել է հարցաքննության. Ահազանգ
Իրավունք
17:27 24/10/2025
Հայաստան

Տեր Սարգիս քահանա Սարգսյանին, ով պետք է կիրակի օրը՝ 26.10.2025թ. կատարեր պատարագը, քննչական մարմինը հրավիրել է հարցաքննության. Ահազանգ

«Ոստիկանությունը այսօր ժամը 16:00-ին պարտավոր էր ներկայանալ Հովհաննավանք և կանխել ներխուժումը: Տարածքում ներկա ոստիկանները հրաժարվեցին ներխուժման կանխման գործողությունը կատարելուց, պատճառաբանելով, որ ոստիկանությունից չեն ստացել այդ դիմումը: Այսպիսով ոստիկանությունը դրսևորում է իրավախախտ անգործություն»,-ահազանգում է փաստաբան Արա Զոհրաբյանը։

Նա մանրամասնում է.

«Ստեփան Ասատրյանը անտեսելով Մայր Աթոռի պահանջը շարունակում էր քահանայական գործառույթ իրականացնել: Տարածքում ներկա էին բազմաթիվ ծպտյալ ոստիկաններ (քաղաքացիական հագուստով):

Տեր Սարգիս քահանա Սարգսյանին, ով պետք է կիրակի օրը՝ 26.10.2025թ. կատարեր պատարագը, նույն օրը ժամը 09:00-ին քննչական մարմինը հրավիրել է հարցաքննության: Դրանով պայման են ստեղծելու, որպեսզի պատարագը կատարի իրավասություն չունեցող Ստեփան Ասատրյանը: Այսպիսով քննիչն էլ միացավ ծեսի կատարման խոչընդոտման հանցագործության նախապատրաստությանը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder