Տավուշում վթարի հետևանքով 11 տուժածից 10-ի առողջական վիճակը միջին ծանրության է, մեկինը՝ ծանր
Առողջություն
12:59 24/10/2025
Հայաստան

Տավուշում վթարի հետևանքով 11 տուժածից 10-ի առողջական վիճակը միջին ծանրության է, մեկինը՝ ծանր

Այսօր Իջևան-Բերդ ավտոճանապարհի Տավուշ բնակավայրում տեղի ունեցած վթարից 11 տուժած հոսպիտալացվել է մարզային բժշկական կենտրոն, ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, 10 տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, շարունակում են անցնել համապատասխան հետազոտություններ, մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին, ժամը 08։51-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ-Տավուշ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:   ՆԳՆ հաղորդմամբ, պարզվել է, որ Բերդ-Տավուշ ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան և «Hyundai» մակնիշի ավտոբուսը․ վերջինս դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 400 մետր սահել դեպի հարակից ձորակը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Տավուշում վթարի հետևանքով 11 տուժածից 10-ի առողջական վիճակը միջին ծանրության է, մեկինը՝ ծանր