Հրանտ Մարգարյանի որդու մաhվшն դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Իրավունք
11:54 25/10/2025
Հայաստան

Հրանտ Մարգարյանի որդու մաhվшն դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՅԴ-ական Հրանտ Մարգարյանի որդու` Մխիթար Մարգարյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: 

«Ինքնասպանության հասցնելու փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ»,- Panorama.am-ը տեղեկացավ քննչական կոմիտեից։ 

Հիշեցնենք, որ նախօրեին ժամը 22:50-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի Փափազյան 21 շենքի բակում կրակոց է հնչել և կա վիրավոր։  Լրագրող Լիա Սարգսյանը հայտնել էր, որ հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված անձը ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանի որդին է՝ Մխիթար Մարգարյանը: ՆԳՆ-ից հայտնել էին, որ նախնական տեղեկություններով՝ անձը ինքնասպանության փորձ է կատարել՝ կրակելով ինքն իրեն:  ArmLur.am-ի տեղեկություններով, հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխվածի վնասվածքը կոկորդի մասում է եղել։ Նրա վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։  

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Մխիթար Մարգարյանը մահացել է։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder