Մխիթար Մարգարյանի հոգեհանգստյան արարողության վայրը հայտնի է
Հասարակություն
20:37 25/10/2025
Հայաստան

Մխիթար Մարգարյանի հոգեհանգստյան արարողության վայրը հայտնի է

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը տեղեկացնում է.

«Խորը վշտով գուժում ենք հավատավոր դաշնակցական, Արցախյան Քառօրյա և Քառասունչորսօրյա պատերազմների կամավոր մասնակից, ՀՅԴ անդամ ընկեր Մխիթար Մարգարյանի ողբերգական մահը։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը ցավակցում է ընկերոջ ընտանիքին, հարազատներին, ընկերներին։

Մխիթար Մարգարյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա երկուշաբթի` հոկտեմբերի 27-ին` ժամը 17:00-20:00, «Զոլեր» սգո սրահում (Գրիգոր Հասրաթյան 25/3)։

Հուղարկավորությունը` հոկտեմբերի 28-ին` ժամը 13։00-ին, նույն վայրից»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder