Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ մահացել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանի որդին։
Հիշեցնենք, որ Shamshyan.com-ի հաղորդմամբ, նախօրեին ժամը 22:50-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Փափազյան 21 շենքի բակում կրակոց է հնչել և կա վիրավոր։ Լրագրող Լիա Սարգսյանը հայտնել էր, որ հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված անձը ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանի որդին է՝ Մխիթար Մարգարյանը: ՆԳՆ-ից հայտնել էին, որ նախնական տեղեկություններով՝ անձը ինքնասպանության փորձ է կատարել՝ կրակելով ինքն իրեն:
ArmLur.am-ի տեղեկություններով, հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխվածի վնասվածքը կոկորդի մասում է եղել։ Նրա վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։