Դավիթ Մանուկյանը Բաքվի դատարանում միջնորդել է որպես վկա հրավիրել Հայաստանում ապրող Կնյազ անունով ադրբեջանցուն
Իրավունք
09:05 25/10/2025
Տարածաշրջան

Դավիթ Մանուկյանը Բաքվի դատարանում միջնորդել է որպես վկա հրավիրել Հայաստանում ապրող Կնյազ անունով ադրբեջանցուն

Նախօրեին Բաքվում շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների շինծու դատավարությունը։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցները, Արցախի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանն ասել է, որ գաղտնի հանդիպում է ուզում իր փաստաբանի հետ։ Նա նաև նշել է, որ ցանկանում է դատարանին ներկայացնել տեսագրություն որպես ապացույց։ Նա ասել է, որ ձայնագրությունը կատարվել է 2020 թվականի Թովուզի իրադարձություններից հետո։ Սակայն, նախքան տեսագրությունը դատարան ներկայացնելը, նա խնդրել է ստեղծել պայմաններ, որպեսզի ինքը կարողանա այն դիտել իր փաստաբանի հետ։ Դատավորը նշել է, որ այն  կտրամադրեն ընդմիջման ժամանակ։

Արցախի պաշտպանության բանակի հրամանատրի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանն էլ միջնորդություն է ներկայացրել՝ խնդրելով որպես վկա դատարան կանչել Հայաստանում ծնված և այնտեղ բնակվող Կնյազ անունով մի ադրբեջանցու։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Մանուկյանն ասել է, որ նրա ազգանունը չի հիշում, գիտի միայն, որ Կնյազն աշխատում է Մասիսի շրջանի Սայաթ-Նովա գյուղի գունավոր մետաղների վերամշակման գործարանում։

Մեկնաբանելով միջնորդությունը՝ Ադրբեջանի գլխավոր դատախազի ավագ օգնականը նշել է, որ պաշտպանության կողմը չի նշել այս անձին դատարան կանչելու պատճառը կամ հարցաքննության կոնկրետ նպատակը, ինչպես նաև չի տրամադրել նրա ինքնությունը պարզելու և որոշելու համար անհրաժեշտ տեղեկությունները: Ավելին, անհայտ են այն անձի բնակության վայրը և ազգանունը, որի հարցաքննությունը պահանջվել է: Այս դեպքում միջնորդությունը չի կարող բավարարվել: Նույնիսկ եթե այն բավարարվի, միջնորդությունը չի կարող կատարվել:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դավիթ Մանուկյանը Բաքվի դատարանում միջնորդել է որպես վկա հրավիրել Հայաստանում ապրող Կնյազ անունով ադրբեջանցուն