Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փաստաբան Արա Զոհրաբյանին, Տեր Շնորհք աբեղային թույլ չեն տվել մտնել Հովհաննավանք
«Առավոտվանից Արագածոտնի թեմի բոլոր քահանաների տների մոտակայում ոստիկանական վերակարգեր են նկատվել, հետևել են, թե ուր են գնում»,- Հովհաննավանքի մոտ լրագրողներին ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը։
Նա նշեց, որ նույնիսկ երկու քահանայի բռնել են, երբ համոզվել են, որ չեն գալիս Հովհաննավանք, բաց են թողել։
«Մենք Հայր Շնորհքի հետ, ով վանական խորհրդի ատենապետն է, նա հարցաքննության կանչվածների ցուցակում չկար, մեր մեքենան խոչընդոտեցին, չթողեցին մտնենք, ոտքով եկանք, ոստիկանները բնակիչների հետ խոչընդոտեցին մեր մուտքը։ Վերջում Հայր Սուրբը տեսավ այս վիճակն է, հորդորեց աղոթք անել ու հեռացանք»,- ասաց Զոհրաբյանը։
Նա նշեց, որ ծեսի կատարմանը խոչընդոտելը հանցագործություն է, Քրեական օրենսգրքով արգելված արարք է, պետական իշխանությունը բարձր մակարդակով դա խոչընդոտեց։