Էս կարգի երաշխիքները չեն գործել, ընդհանրապես չեն գործել. Միրզոյանը՝ խաղաղության պայմանագրի՝ 3-րդ կողմից տրվող երաշխիքի մասին
Քաղաքական
14:07 27/10/2025
Տարածաշրջան

Էս կարգի երաշխիքները չեն գործել, ընդհանրապես չեն գործել. Միրզոյանը՝ խաղաղության պայմանագրի՝ 3-րդ կողմից տրվող երաշխիքի մասին

«Մենք շատ ինտենսիվ երկխոսություն ունենք թուրքիայի մեր գործընկերների հետ, սկսած ամենաբարձր մակարդակից՝ վարչապետ Փաշինյան-նախագահ Էրդողան, և՛մեր մշտական ներկայացուցիչները, և՛ արտաքին գործերի նախարարները»,-2026 թ բյուջեի քննարկման ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, հավելելով նաև երկրների ԱԳՆ թիմերի և մյուս գերատեսչությունների աշխատանքները։

Միրզոյանն ասաց, որ դրական է գնահատում Հայաստան-Թուրքիա երկխոսությունը և լավատեսություն է հայտնում։

Անդրադառնալով ՀՀ-Ադրբեջան գործընթացներին՝ ԱԳ նախարարան ասաց. «Մշտապես հարց է առաջանում, թե երբ տեսնում ենք, որ պայմանավորվածությունները , տեքստը անխոցելի է, այդ թվում՝ պայմանագիրը, մշտապես հարց է բարձրացվում, թե որն է այնուամենայնիվ երաշխիքը, որ այս ամենը կպահվի, խաղաղությունը կպահվի, ենթակառուցվածքները կբացվեն։

Մշտապես երաշխիք աասելով , ենթագիտակցորեն և խոսքերի վերբալ մակարդակում, մշտապես նկատի է առնվում որևէ երրորդ կողմի, շատ ուժեղ տերությունների ստորագրությունը կամ բանավոր երաշխիքը, գետնի վրա որևէ ներկայություն։

 Ես կարող եմ բերել և մեր օրինակը և դուք էլ բազմաթիբվ այլ օրինակներ, որ էս կարգի երաշխիքները չեն գործել, ընդհանրապես չեն գործել։ Ցավոք սրտի մենք այն գիտենք մեր օրինակից։

 Մեր դեպքում պատասխանելով հարցին, թե ո՞րն է երաշխիքը, որ կպահվվի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանված խաղաղությունը, ասեմ՝ կսկսեն գործել պայմանավորվածությունները, հետևյալն է, բոլոր պայմանավորվածությունները, որ ձեռք ենք բերել, գրել ենք, ստորագրում ենք և հանրային արտահայտում ենք, բոլորը համարվում են փոխշահավետ։ Փոխշահավետությունն է, որ ապահովելու է պայմանավորվածությունների  հետագա ընթացքը, կենսագործումը և հարատևությունը»։

 ԱԳ նախարարաը մանիպուլյացիա անվանեց հայտարարությունները, թե Ադրբեջանը ստացավ ամեն ինչ, իսկ Հայաստանը ոչինչ։

«էն, ինչը մենք ստացել ենք, մեզ շահավետ է, շահագրգռված ենք այս ամենը պահելու և զարգացնելու ուղղությամբ, այդտեղ երկրորդ կարծիք լինել չիա կարող։ Էն, ինչը որ ստացավ Ադրբեջանը, թվում է, թե շատ ձեռնտու և կարևոր է իրենց համար և եթե երկու կողմերն էլ վստահ են, որ պայմանավորվածությունները երկուստեք ձեռնտու են, շահագրգռված են լինելու պահել դրանք»-ասաց ՀՀ ԱԳ նախարարը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder