Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերին հրավիրում եմ հադիպման. Խաչիկ Մանուկյան
Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններում «Հայրենիք» կուսակցության համայնքապետի թեկնածու, Էջմիածնի պատվավոր քաղաքացի Խաչիկ Մանուկյանը դիմել է Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր կուսակցություններին և դաշինքներին.
«Վաղարշապատ խոշորացված համայնքի ընտրություններին մասնակցող ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերին հրավիրում եմ հադիպման՝ քննարկելու քարոզարշավում միմյանց նկատմամբ որոշակի «խաղի կանոնների» պահպանման և առաջացող խնդիրներին արագ արձագանքելու մեխանիզմները:
Վստահ եմ, որ նշված հանդիպումն ու քննարկումները կարող են էապես մեծացնել իշխանությունների դեմ պայքարի արդյունավետությունը:
Հանդիպումն առաջարկում եմ անցկացնել չեզոք վայրում:
Գործընկերների արձագանքներից անմիջապես հետո, միասին կհստակեցնենք հանդիպման վայրը, օրը և ժամը»: