«Հրապարակ». Քաղաքական դաշտում առաջիկայում նոր կուսակցություն կհայտնվի
Օրվա մամուլ
08:44 28/10/2025
Հայաստան

«Հրապարակ». Քաղաքական դաշտում առաջիկայում նոր կուսակցություն կհայտնվի

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հայաստանյան քաղաքական դաշտում առաջիկայում նոր կուսակցություն կհայտնվի: «Արմենիա 2026» շարժման ղեկավար Նարեկ Մանուկյանը նոր քաղաքական միավորի՝ կուսակցության ձևավորմանն է ձեռնամուխ եղել: Մեր տեղեկություններով, նորաստեղծ կուսակցությունը կոչվելու է «Հայկական ճանապարհ» և գործելու է Մանուկյանի կողմից ղեկավարվող «Արմենիա 2026» շարժման գաղափարախոսության հիմքի վրա: Ինչպես հայտնի է՝ շարժումը գործում է ընդդիմադիր դաշտում և ստեղծման առաջին իսկ օրվանից հանդես է գալիս «Մենք»-ի գաղափարախոսությամբ:

Այս օրերին կուսակցության գրանցման փաստաթղթային աշխատանքներն են ավարտին հասցվում, սպասվում է, որ հաջորդ ամիս արդեն կուսակցությունը պաշտոնապես գրանցված կլինի, մինչ այդ, իհարկե, տեղի կունենա հիմնադիր համագումարը: Մանուկյանն ակտիվ քաղաքականությունում է արդեն մի քանի ամիս: Այս ընթացքում մի շարք հանդիպումներ է ունեցել քաղաքական դաշտի ներկայացուցիչների հետ, ներկայացրել իր մոտեցումները երկրում ստեղծված խնդիրների շուրջ: Նորաստեղծ կուսակցությունը մասնակցելու է հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Քաղաքական դաշտում առաջիկայում նոր կուսակցություն կհայտնվի