Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». Ինչ է լինելու այն համայնքապետերի հետ, ովքեր չեն դարձել ՔՊ-ական կամ «հավատարմության երդում» չեն տվել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք համայնքապետ ընտրվելը՝ ՔՊ-ի կողմից չառաջադրվելու եղանակով, լուրջ ռիսկեր է պարունակում. ընտրվելուց հետո բանտարկությունը դառնում է անխուսափելի: Օրինակները տասնյակից ավելի են:
«Ժողովուրդ» օրաթերթը կազմել է ՀՀ-ի համայնքների այն ղեկավարների ցանկը, որոնք ՔՊ-ական չեն և ձերբակալվել ու կալանավորվել են Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից:
- 06.07.2021-ին ձերբակալվեց Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը. նա «Հայաստան» դաշինքի վստահված անձն էր Գորիսում:
- 07.07.2021-ին ձերբակալվեց, ապա կալանավորվեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը:
- 08.07.2021-ին ձերբակալվեց, ապա կալանավորվեց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը։
- 22.04.2021-ին ձերբակալվեց, ապա կալանավորվեց Մեղրու քաղաքապետ Մխիթար Զաքարյանը:
- 17. 07. 2021-ին ձերբակալվեց և կալանավորվեց Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը։
- 06 10. 2021-ին ձերբակալվեց, ապա կալանավորվեց Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:
- 05.12.2023-ին Ալավերդու ավագանին, ոստիկանության աշխատակիցներով պաշարված շենքում, անվստահություն հայտնեց «Ապրելու երկրի» ներկայացուցիչ Արկադի Թամազյանին, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ալավերդի համայնքի ավագանու անդամ Դավիթ Ղումաշյանին ընտրեց համայնքի ղեկավար։
- 20.10.2025-ին ձերբակալվեց, ապա կալանավորվեց Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը:
- 23. 09.2025-ին իր տան բակում սպանվեց Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը:
- 28.10.2025-ին կալանավորվեց Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը:
- 29.10.2025-ին՝ երեկ, Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի պաշտոնավարումը կասեցվեց։ Նրա վերաբերյալ քրեական վարույթն առնչվում է աճուրդների միջոցով հողերի ապօրինի օտարմանը. Բալասյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք։
Անշուշտ, կան համայնքների ղեկավարներ, որ դեռ շարունակում են պաշտոնավարել, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը ստացել է տեղեկություններ, որ շուտով բոլոր այն համայնքների ղեկավարները, որոնք չեն դարձել ՔՊ-ական կամ «հավատարմության երդում» չեն տվել, որևէ պատճառով կհեռացվեն պաշտոններից` ընդհուպ կալանավորվելու գնով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։