Անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանի խափանման միջոցը փոխվեց
Իրավունք
17:38 31/10/2025
Հայաստան

Անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանի խափանման միջոցը փոխվեց

Դատարանի որոշմամբ, փոխվեց 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանի խափանման միջոց  կալանքը։

Երևանի քրեական դատարանում դատավոր Հարություն Մանուկյանը լսելով  դատախազին, ով պահանջեց կալանքի ժամկետը երկարաձգել 3 ամիս ժամկետով, պաշտպանական կողմին,  հայտարարեց, որ Արսեն Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվում է՝ կիրառելով այլընտրանքային խափանման միջոցների համակցություն՝ տնային կալանք, բացակայելու արգելք և 1 մլն դրամ գրավ։

«Դուք այս պահից համարվում եք ազատ»,- հայտարարեց դատավորը։  

Հիշեցնենք, որ Արսեն Ղուկասյանը ՊՆ վարչական շենքի մոտ ակցիայի ժամանակ ռազմական ոստիկանության ծառայողների հետ միջադեպից հետո ձերբակալվել է հոկտեմբերի 7-ին, ապա մեկ ամսով կալանավորվել «խուլիգանության» համար։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանի խափանման միջոցը փոխվեց