Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Աղբավայրի խնդիրը 75 տարվա է։ Մենք ֆիքսում ենք, որ այն մեր կարևորագույն խնդիրներից մեկն է, բայց 75 տարվա խնդիրը մի տարում չի լուծվելու»,-խորհրդարանում 2026թ բյուջեի քննարկման ժամանակ ասաց Երևանի Քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի համապատասխան հարցին։
Քաղաքապետը հայտնեց, որ իրականացնում են մասնավոր գործընկերների հայտերով մրցույթ՝ երկու փուլով և այս պահին դիմել են 4 խոշոր ընկերություն։
«Առաջին փուլով ընկերությունները ներկայացնելու են աղբավայրի խնդրի իրենց լուծումները, որոնցից լավագույնը քաղաքապետարնը դնելու է երկրորդ փուլի մրցույթին»,-ասաց Ավինյանը։
Ըստ նրա, երկրորդ ուղին ՏԿԵ նախարարության հետ միջազգային ֆինանսական գործընկերների հետ խնդրի լուծման ճանապարհով գնալն է։
«Այստեղ մեր մտավախությունը, վստահ եմ, նաև՝ պարոն Խուդաթյանինը, ժամանակայինն է, թե ինչքանով ժամանակի մեջ մենք կկարողանանք այդ երկրորդ ճանապարհով գնալ»-ասաց Երևանի քաղաքապետը՝ արձանագրելով, որ հրդեհների թիվն աճում է։