Հաջիևը լուսանկար է հրապարակել՝ «Զանգեզուրի միջանցք» մակագրությամբ
Քաղաքական
17:31 01/11/2025
Տարածաշրջան

Հաջիևը լուսանկար է հրապարակել՝ «Զանգեզուրի միջանցք» մակագրությամբ

Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմաթ Հաջիևը X-ի իր էջում լուսանկար է հրապարակել «Զանգեզուրի միջանցք» մակագրությամբ։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումը կարող է տեղի ունենալ մինչև 2028 թվականի վերջը։

Իսկ Նիկոլ Փաշինյանին ԵԽԽՎ-ում զայրացրել ԵԽ պատգամավորներից մեկի հարցն այն պատճառով, որ  օգտագործել էր «Զանգեզուրի միջանցք» արտահայատությունը. «Դուք օգտագործում եք «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, որտեղի՞ց այդ արտահայտությունը ձեզ, որտեղի՞ց եք կարդացել այդ արտահայտության մասին: Նման արտահայտություն չկա, չի եղել և համոզված եղեք, որ չի լինի Հայաստան-Ադրբեջան համաձայեցված որևէ փաստաթղթում»։ 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder