Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ալեքսանդր Կոչուբաևի կնոջ վիճակը կայունացել է։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին Ալեքսանդր Կոչուբաևի տիկնոջ առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր՝ ծննդաբերությունից հետո, նրա վիճակը ծայրահեղ ծանր էր գնահատվում, միացված էր արհեստական շնչառության սարքին։ Ալեքսանդր Կոչուբաևի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը միջնորդել էր գլխավոր դատախազին՝ խնդրելով Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց կալանքը փոխել, որպեսզի Կոչուբաևը հնարավորություն ունենա գտնվելու կնոջ կողքին, ինչը բավարարվել էր։
Օրեր անց, բժիշկներին հաջողվել է կայունացնել Կոչուբաևի կնոջ վիճակը։
Ինչ վերաբերում է քրեական վարույթին, ապա դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել Երևանի քրեական դատարան՝ ըստ էության քննության։ «Դատալեքս» համակարգից տեղեկանում ենք, որ քրեական գործը մակագրվել է դատավոր Գարիկ Աբելյանին։
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ձերբակակվել է հոկտեմբերի 16-ին՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Շենգավիթ» նստավայրի մոտից՝ Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստից հետո։ Փաստաբանի ձերբակալության պատճառը եղել է նրա ֆեյսբուքյան գրառումը, որում փաստաբանը կոշտ քննադատել էր իրավապահներին՝ Մկրտիչ Սրբազանի կալանավորման համար։ Կոչուբաևի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ): Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, հոկտեմբերի 17-ին հրապարակել էր Կոչուբաևին երկու ամսով կալանավորելու որոշումը։ Փաստաբանի խափանման միջոցը փոխվել է հոկտեմբերի 28-ին։