Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Շողակաթը» պետք է շարունակի հեռարձակվել՝ մասնակցելով նոր մրցույթին. Մխիթար Հայրապետյան
««Շողակաթը» պետք է շարունակի հեռարձակվել՝ մասնակցելով հանրային մուլտիպլեքսում հեռարձակվելու նոր մրցույթին, ինչպես նաև ցանցային օպերտորներով հեռարձակվի»,- ԱԺ-ում լրագրողներին ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Նա նշեց, որ նախագծի հեղինակների հետ իրենց քննարկումներն իրենց մոտ հստակ այդ տպավորությունն են թողել, որ ոչ թե քննարկվում է հեռուստաալիքի հեռարձակման-չհեռարձակման, այլ ավելի շատ հեղինակները բարձրացնում էին պետական ֆինանսավորման հարցը։
«Պետք է սլոթը կրկին մրցույթի դրվի։ Մենք այդ համոզմունքն ունենք, որ «Շողակաթը» մասնակցելու է մրցույթին, զբաղեցնելու է սլոթն ու շարունակելու է հեռարձակվել՝ թե հանրային մուլտիպլեքսի տարածքում, թե ցանցային օպերատորների։
Հայաստանի կառավարության անունից կարող եմ հայտարարել, որ «Շողակաթի» հեռարձակման դադարեցման հարց չի եղել»,- ասաց Մ. Հայրապետյանը։