Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եթե նրանք օգտագործում են «Զանգեզուրի միջանցք», օգտագործում են իրենց տարածքի մասին. Փաշինյան
«Եթե նրանք օգտագործում են «Զանգեզուրի միջանցք», օգտագործում են իրենց տարածքի մասին, որովհետև նրանք չեն կարղ օգտագործել մեր տարածքի մասին»,- ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այլ հայտարարությանը, Փաշինյանը նշեց. «Մենք պետք է նախ ամբողջության մեջ գնահատեք այդ հայտարարությունը։ Օրինակ, ասում են՝ Ադրբեջանի նախագահն ասել է չկա Սևան, կա Գյոյչա, մինչդեռ հնչել է հայտարարություն, որ ցարական ժամանակների քարտեզում Սևան չկա, կա Գյոյչա։
Օրինակ, մեր լրագրողները, շատ հետաքրքիր է՝ ոչ մեկ չի գնացել քարտեզը հանի, տեսնի՝ ինչ քարտեզի մասին է, և եթե այդ քարտեզը հանեին, օրինակ կտեսնեին, որ այն ինչքան այդ տեսակետից կարող է աննպաստ լինել Հայաստանի համար, երկու այնքան կարող է աննպաստ լինել Ադրբեջանի համար։ Օրինակ, կարող է պարզվել քարտեզի վրա Հայաստան կա, իսկ Ադրբեջան չկա:
Էլ չեմ ասում, եթե ցարական քարտեզներով գնանք և ինչու միայն ցարական, դրանից առաջ սուլթանական, դրանից առաջ շահական, դրանից առաջ խանական, դրանից առաջ խալիֆայական այդ քարտեզներում ոչ Հայաստանի Հանապետություն կա, ոչ Ադրբեջանի Հանրապետություն: Այդ հղվող քարտեզին գրված է Հայաստան՝ այսօրվա Հայաստանի տեղում, Ադրբեջանի տեղում Ադրբեջան գրված չի։
Ես համարում եմ, որ սա անիմաստ թեմա է, առավել ևս 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո»։