Էդուարդ Սպերցյանը Հայաստանի ազգային հավաքականի նոր ավագն է
Սպորտ
13:43 07/11/2025
Հայաստան

Էդուարդ Սպերցյանը Հայաստանի ազգային հավաքականի նոր ավագն է

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը  հայտարարել է, որ հավաքականը նոր ավագ ունի։ 

«Էդուարդ Սպերցյանը Հայաստանի ազգային հավաքականի նոր ավագն է»,- ասել է Եղիշե Մելիքյանը։ 

 Իռլանդիա -Հայաստան հանդիպման ժամանակ նախկին ավագ Տիգրան Բարսեղյանը գլխով հարվածել է մրցակցին և ստացել կարմիր քարտ: Նա որակազրկվել է 3 խաղով:

Էդուարդ Սպերցյանը 2021 թվականի փետրվարին ընդգրկվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում։ Առաջին ելույթն անցկացրել է մարտի 31-ին՝ Աշխարհի 2022 առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան-Ռումինիա (3-2) խաղին և դարձել մեկ գոլի հեղինակ։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի ազգային հավաքականի նոր ավագն է