Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Խաչիկ Մանուկյանի պատմությունը մեր ցավի մասին չէ։ Ոչ էլ կորստի։ Նրա պատմությունը հաղթանակի մասին է. Վանեցյան
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է գրող, հրապարակախոս Խաչիկ Մանուկյանի մասնակցությամբ տեսանյութն ու գրել.
«Բարձունքը մերն է, տղերքը չկան…
Հոլովակում մեր անմահացած հերոսներից մեկի՝ Վաչագանի հայրն է՝ Խաչիկ Մանուկյանը։ Իսկական մտավորական, իսկական հայ, իսկական մարդ։ Վերջին օրերին շատ եմ մտածում նրա մասին, կարդում իր բանաստեղծությունները, փորձում հասկանալ իր անձնական ապրումներն ու անանձնական նվիրումը։ Տեսեք, թե ինչ ճանապարհ է անցնում Մանուկյանը, ինչ պատգամ բերում ամենքիս։
Խաչիկ Մանուկյանի պատմությունը մեր ցավի մասին չէ։ Ոչ էլ կորստի։ Նրա պատմությունը հաղթանակի մասին է։ Մարդու, հայի ու հավատքի հաղթանակի։ Եվ այն չի ուշանա։
Դու ես տեսել վարդը կարմիր, սիրելի ընկեր։ Դու ես պատմել սիրո մասին։ Եվ հենց դու, սիրելի Խաչիկ, կքայլես երկինքն ի վեր՝ երազների բեռը ուսիդ։
Հիսուսին էլ մենք կճանաչենք։ Շնորհիվ անկիրք քաոսը հաղթելու քո կամքի։
Աստծով»։
Հիշեցնենք, որ «Հայրենիք» կուսակցությունը Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում համայնքապետի պաշտոնի համար առաջադրել է Մանուկյանի թեկնածությունը։