«ՀայաՔվե»-ն դիտորդական առաքելություն կիրականացնի Վաղարշապատի առաջիկա ընտրություններում
Քաղաքական
12:31 28/10/2025
Հայաստան

«ՀայաՔվե»-ն դիտորդական առաքելություն կիրականացնի Վաղարշապատի առաջիկա ընտրություններում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է «ՀայաՔվե» դիտորդական առաքելությունը՝ Վաղարշապատ համայնքի առաջիկա ՏԻՄ ընտրությունների քաղաքացիական վերահսկողությունն իրականացնելու նպատակով:

««ՀայաՔվեն» վերահսկելու է ոչ միայն նոյեմբերի 16-ին Վաղարշապատ խոշորացված համայնքում քվեարկության, այլև դրա նախընտրական քարոզարշավի ընթացքի առերևույթ խախտումները: Դրանք կամփոփվեն հատուկ զեկույցով:

«ՀայաՔվեի» նպատակը եղել և մնում է մեր յուրաքանչյուր քաղաքացու ձայնը պաշտպանելը: Դա մենք պատրաստակամորեն կանենք նաև Վաղարշապատ համայնքում նոյեմբերի 16-ին»,-հայտնում են նախաձեռնությունից։

Հիշեցնենք, որ Վաղարշապատում «Հայրենիք» կուսակցությունն առաջադրել է գրող, հրապարակող Խաչիկ Մանուկյանի է թեկնածությունը։ Վաղարշապատում ավագանու ընտրություններ կկայանան նոյեմբերի 16-ին։ Ընտրություններին մասնակցում են 8 քաղաքական ուժեր։ «Հայրենիք» կուսակցության համարը 8-ն է։

Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի հոկտեմբերի 22-ից և կշարունակվի մինչև նոյեմբերի 14-ը, ժամը 24-00-ն։ Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների կուսակցության գույքի և եկամուտների մասին հայտարարագրերը, ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների գույքի և եկամուտների մասին հայտարարագրերը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրվելու են մինչ հոկտեմբերի 30-ը։

Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկանք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն ներկայացվելու է հոկտեմբերի 25-ից սկսած, երեք աշխատանքային օրը մեկ։  

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«ՀայաՔվե»-ն դիտորդական առաքելություն կիրականացնի Վաղարշապատի առաջիկա ընտրություններում