Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քարաբերդում նոր հանքեր չեն լինելու։ Իմացեք և լավ մնացեք. Օլեգ Դուլգարյան
«Լոռու մարզի Փամբակ համայնքի Քարաբերդ գյուղում երեկ տեղի ունեցավ վերջին չորս տարիներին հանքի թեմաներով նախաձեռնված արդեն տասներեքերորդ (13) հանրային քննարկումը։ Մարդիկ արդեն հոգնել են շարունակական լարվածությունից և այս թեմաներից»,-գրում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը։
«Իսկապես զզվացրել են, թողել։ Իրավիճակի միակ պատասխանատուն ՏԻՄ-ն է։ Եթե առաջնորդվեն այսօրվա լսումներին հնչած կարծիքներով, ապա նախաձեռնությունը պետք է մերժվի նախարարության կողմից։ Հստակ է՝ քաղաքացիները, համայնքի բնակիչները, վանաձորցիները այդ տարածքներում նոր հանքարդյունահանում չեն ցանկանում։Քարաբերդում նոր հանքեր չեն լինելու։ Իմացեք և լավ մնացեք»։