Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Բանակցային գործընթացը 2019թ-ին շարունակելու դեպքում կավարտվեր մադրիդյան սկզբունքների մոդիֆիկացված տարբերակների ընդունմամբ. Երկրորդ նախագահ
«Փաշինյանն իր ձախողումների ներդաշնակ փորձում է բերել իր հայացքների փոփոխությունը»,-5-րդ ալիքի եթերում ասաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը
Հիշեցնելով, որ Փաշինյանն այն ժամանակ ասել էր Արցախը բեռ էր Հայաստանի համար, և այն հանձնելով մենք ձեռք ենք բերել մեր անկախությունը՝ Քոչարյան նշեց, որ այդ խոսքերը թարգամանելով նորմալ տրամաբանությամբ նշանակում է. «Ասել է, եթե մենք շարունակեինք ունենալ Արցախը, չտայինք 5 հազար զոհ, 11 հազարից ավել վիրավորներ, մենք կլինեինք խեղճ ու կրակ, սուվերենությունը կորցրած դժբախտ և դժգույն, մեր պատմության հետ հաշտության մեջ մի հիմարագույն ժողովուրդ»։
Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ երեք հանգամանք է եղել պատերազմի մեկնակի պատճառը. առաջին՝ բանակցություններից Հայաստանի դուրս գալը, ՀՀ բանակի վարկաբեկումը, դաշնակիցների հետ հարաբերությունների փչացնելը և հուլիսին Տավուշի դիրքային գործողությունը։
Պատասխանելով հարցին՝ թե 2019 թ բանակցություններից դուս չգալու այլընտրանքն ինչ էր լինելու՝ Երկրորդ նախագահը հայտնեց. «Բանակցային գործընթացները կավարտվեր մադրիդյան սկզբունքների մոդիֆիկացված տարբերակների ընդունմամաբ; Եթե Նիկոլ Փաշինյանը մտներ բանակցային գործընթացի մեջ 2019 թվականին, առաջարկը լավն էր, կունենայինք այդ փաստաթուղթը»։