Նոյեմբերի 9-ի 9-րդ կետը նույն է, ինչ վաշինգտոնյանի համապատասխան կետը, ուղղակի մի տարբերությամբ, որ այն ժամանակ կար Արցախ, Լաչինի միջանցք. Ռոբերտ Քոչարյան
Քաղաքական
21:13 09/11/2025
Հայաստան

Նոյեմբերի 9-ի 9-րդ կետը նույն է, ինչ վաշինգտոնյանի համապատասխան կետը, ուղղակի մի տարբերությամբ, որ այն ժամանակ կար Արցախ, Լաչինի միջանցք. Ռոբերտ Քոչարյան

«Ոչ մի ընդդիմադիր չի էլ ասում, որ այդ փաստաթուղթը պետք է չեղարկել։ Հասկանում էինք, որ պրոբլեմային է՝ հաստատում է պատերազմում պարտությունը, բայց նաև բոլորը հասկանում էին, որ այն Արցախը պահելու հնարավորություն է»,-5-րդ ալիքին տված հարցազրույցում ասաց ՀՀ երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը։

 Նա հայտնեց, որ այն ժամանակ պետք էր կառչել այդ փաստաթղթից և անել ամեն ինչ, որ այդ փաստաթուղթը կայնքի կկոչվի։

 Հռետորական հարց հնչեցնելով, թե նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ներկայում գոյություն ունի, թե ոչ՝ Ռոբերտ Քոչարյանն առաջարկեց վերցնել փաստաթղթի 9-րդ կետը և համեմատել Վաշինգտոնյան փաստաթղթի հետ՝ նշելով որ դրանք նույն բովանդակությունն ունեն։

«Բովանդակությամբ նույն է, ուղղակի մի տարբերությամբ, որ այն ժամանակ կար Արցախ, Լաչինի միջանցք, և այդ 9-րդ կետը մտցված էր Լաչինի միջանցքի հետ սիմետրիա ունենալու տեսանկյունից, Ադրբեջանի պահանջն էր»,- ասաց Քոչարյանը

Երկրորդ նախագահի խոսքով՝ այն ժամանակ միջանցքի տրամաբանություն չկար, բայց Նիկոլ Փաշինյանը հետևողականորն հրաժարվում էր այդ կետի կատարումից, և այդ հրաժարվելը բերեց նրան, որ Լաչինի միջանցքը փակվեց և ամեն ինչը ավարտվեց Արցախի կորստով։

 «Հիմա նույնատիպ մոտեցումը ներկայացվում է որպես դարակազմիկ մի որոշում, որը կայացվել է Վաշինգտոնում»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նոյեմբերի 9-ի 9-րդ կետը նույն է, ինչ վաշինգտոնյանի համապատասխան կետը, ուղղակի մի տարբերությամբ, որ այն ժամանակ կար Արցախ, Լաչինի միջանցք. Ռոբերտ Քոչարյան