Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եթե ՔԿ ղեկավարը մինչև նոյեմբերի 13-ը չփաստեց, որ գործում առկա է իբր իմ ձեռագրով գրված «աhաբեկչnւթյան պլանավորում» ծրագիրը, պետք է ենթարկվի պատասխանատվության. Բագրատ Սրբազանը՝ ՔԿՀ-ից
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից ուղերձ է հղել, որում ասվում է.
«Այս օրերին, երբ մեր ամբողջ ներաշխարհը փոթորկված է ծանր պատերազմում կրած պարտության և Արցախ Հայրենիքի կորստյան ողբերգությամբ, հազարավոր զոհերի, նահատակների, անհայտ կորածների և վիրավորների վերապրումով և վերահուշով՝ մեր անձնական նեղությունները պարզապես ոչինչ են։ Այդուհանդերձ ի հետևում նոյեմբերի 6-ին դատարանի դահլիճում կատարածս հայտարարության առ այն, որ քննչական կոմիտեի ղեկավարն ակնհայտ զեղծարար և ստախոս է՝ դարձյալ պնդում եմ, որ եթե նա մինչև նոյեմբերի 13-ը չփաստեց, որ գործում առկա է իբր իմ ձեռագրով գրված «ահաբեկչության պլանավորում» ծրագիրը՝ ապա պետք է պաշտոնազրկվի, կոչումնազրկվի և ենթարկվի քրեական պատասխանատվության՝ զրպարտության, ճշմարտության միտումնավոր խեղաթյուրման և կեղծիքի քարոզչության համար։
Ունկնդիր Աստծո Խոսքի. «Վա՛յ նրանց հոգիներին, որովհետև իրենք իրենց համար չար խորհուրդներ խորհեցին և ասացին. «Կապենք արդարին, քանի որ նա անպիտան է»։ Այնուհետև նրանք իրենց գործերի պտուղները պիտի ուտեն։ Վա՛յ անօրենին, չարիքներ պիտի գան նրա վրա՝ ըստ իր կատարած չար գործերի» (Ես. Գ։ 9-11)։
Եվ, այո՛, Ճշմարտության Հաղթանակն այլընտրանք չունի…
Հայրենիքի Կալանավոր
Բագրատ արք. Գալստանյան»։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին ԱԺ-ում 2026 թվականի բյուջեի նախնական քննարկման ժամանակ Բագրատ Սրբազանի և մյուսների գործի վերաբերյալ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ասել էր. «Ախր դուք տեղյա՞կ եք, որ էդ գործով իր ձեռքով գրած ապացույցներ կան, որ արարքի որակումն ինքն իրան տվել է՝ ահաբեկչություն, պլանավորված ահաբեկչություն։
Չեմ ուզում առաջ ընկնել»։