Հայտնի է Եգիպտոսում երրկու զոհի պատճառ դարձած ռուս զբոսաշրջիկների ավտոբուսի վթարի պատճառը
Հասարակություն
15:39 11/11/2025
Աշխարհ

Հայտնի է Եգիպտոսում երրկու զոհի պատճառ դարձած ռուս զբոսաշրջիկների ավտոբուսի վթարի պատճառը

Եգիպտոսի Կարմիր ծովի նահանգապետարանի իշխանությունները «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են ռուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսի վթարի պատճառը։ Ըստ նրանց՝ վարորդը բախվել է ճանապարհի եզրին կայանված բեռնատարին։

«Ականատեսների վկայությունների և նախնական քննության համաձայն՝ տուրիստական ​​ավտոբուսի վարորդը բախվել է ճանապարհի եզրին կայանված բեռնատարին։ Այս միջադեպի հետ կապված ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ իրավական միջոցները»,-գործակալությանը հայտնել է նահանգապետարանի մամուլի խորհրդական Մոհամմեդ Մախլուֆը։

Երեքշաբթի առավոտյան ռուս զբոսաշրջիկներ տեղափոխող տուրիստական ​​ավտոբուսը Հուրգադա-Կահիրե մայրուղում, Ռաս Ղարեբի մոտակայքում բախվել է բեռնատարի։ Վերջին տեղեկությունների համաձայն՝ երկու մարդ, այդ թվում՝ վարորդը և մեկ Ռուսաստանի քաղաքացի, զոհվել են, իսկ 27 այլ ռուսներ, այդ թվում՝ 10-ից 13 տարեկան երեք երեխա, վիրավորվել են։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder