Կարևոր է սրբազանների ուժեղ կամքն ու հաստատակամությունը, որոնք վարակիչ բնույթի լավատեսություն են ներշնչում.Աբրահամյան
Իրավունք
23:21 11/11/2025
Հայաստան

Կարևոր է սրբազանների ուժեղ կամքն ու հաստատակամությունը, որոնք վարակիչ բնույթի լավատեսություն են ներշնչում.Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.

««Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում տեսակցեցինք Միքայել և Բագրատ սրբազաններին:

Ճիշտ է` շատ անսովոր է բանտում, խցում տեսակցել մարդկանց, որոնց որպես կանոն հանդիպել ես պատարագներին, եկեղեցական տարբեր միջոցառումներին, սակայն մեր երկրում վաղուց իրավիճակն այդպիսին է:

Իշխանությունը որևէ բանի առաջ կանգ չի առնում: Կա իջեցված հանձնարարություն և ըստ իրավիճակի մարդկանց նկատմամբ հետապնդումներ են իրականացվում:

Այս իրավիճակում կարևոր է սրբազանների ուժեղ կամքն ու հաստատակամությունը, որոնք վարակիչ բնույթի լավատեսություն են ներշնչում:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder