Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը՝ Նաիրա Գրիգորյանին, մեղադրանք է ներկայացվել։
«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում դատական իշխանության ներկայացուցչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 482-րդ հոդվածի 1-ին մասով»,- Panorama.am-ին փոխանցեցին հակակոռուպցիոն կոմիտեից։
Որպես համակցված խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելն ու գրավը։
Հոդված 441. 2-րդ մասի 5-րդ կետ
Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է այլ ծանր հետևանք, պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:
Հոդված 482. 1-ին մասՇահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով՝ դատավորի կողմից ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելը՝ պատժվում է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով։
Դատախազությունը դիմել էր Բարձրագույն դատական խորհուրդ՝ Նաիրա Գրիգորյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդությամբ, և ԲԴԽ-ն նոյեմբերի 6-ին բավարարել էր միջնորդությունը՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնության վերաբերյալ։ Դատավորի Նաիրա Մանվելի Գրիգորյանի լիազորությունները կասեցվել են՝ մինչև քրեական վարույթի ավարտը։