Ռոբսոնը Հայաստանում ձերբակալվել է. «Իզվեստիա»
Իրավունք
17:43 12/11/2025
Հայաստան

Ռոբսոնը Հայաստանում ձերբակալվել է. «Իզվեստիա»

Քրեական հեղինակություն համարվող Ռոբսոնը՝ Ռուբեն Թաթուլյանը Հայաստանում ձերբակալվել է։ 

«Զրուցակցի հայտնած տեղեկատվության համաձայն, Ռոբսոնը ձերբակալվել է նոյեմբերի 7-ին, ավելի ուշ նրան բաց են թողել։ Նա Հայաստանի քաղաքացիություն ունի»,-գրում է աղբյուրն ու ավելացնում, որ Թաթուլյանի նկատմամբ Ռուսաստանում հետախուզում է հայտարարվել սպանության, խարդախության, հանցավոր համայնք կազմակերպելու հոդվածներով։

Panorama.am-ին ՆԳն ոստիկանությունից հայտնեցին․ «ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները նշված անձին հայտնաբերել և ձերբակալել են։ Նրա հայտնաբերման մասին տեղեկատվությունը պատշաճ կարգով փոխանցվել է Դատախազությանն ու հետախուզումը նախաձեռնողին»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ռոբսոնը Հայաստանում ձերբակալվել է. «Իզվեստիա»