Գագիկ Բեգլարյանն իր դեմ ներկայացված մեղադրանքները չի ընդունում
Իրավունք
22:47 12/11/2025
Հայաստան

Գագիկ Բեգլարյանն իր դեմ ներկայացված մեղադրանքները չի ընդունում

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Վարդգես Ստեփանյանի նախագահությամբ Երևանի նախկին քաղաքապետ, կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի և նրա  հետ փոխկապակցված Գագիկ Գյանջումյանի և Գագիկ Բաղդասարյանի նախնական դատալսումներն այսօր ավարտվեցին և անցում կատարվեց հիմնական դատալսումների փուլ: Մեղադրանքի կողմը սկսեց ներկայացնել գործով ապացույցները, որից հետո արդեն իր ապացույցները կներկայացնի պաշտպանվող կողմը կամ համապատասխան  միջնորդություններ կներկայացնի:

Ինչպես Aravot.am-ին ասաց Գագիկ Բեգլարյանի փաստաբան Հրանտ Անանյանը, իր պաշտպանյալին ներկայացված մեղադրանքի հիմքը պաշտոնեական դիրքի չարաշահումն է, որն առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օտարում: Գագիկ Բեգլարյանը մեղադրանքը չի ընդունում և վստահ է, որ վերջում արդարացվելու է: Այսօրվա նիստը հետաձգվեց պաշտպանների՝ նաև այլ դատական գործերում ներգրավված լինելու  պատճառով:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder