Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Վարդգես Ստեփանյանի նախագահությամբ Երևանի նախկին քաղաքապետ, կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի և նրա հետ փոխկապակցված Գագիկ Գյանջումյանի և Գագիկ Բաղդասարյանի նախնական դատալսումներն այսօր ավարտվեցին և անցում կատարվեց հիմնական դատալսումների փուլ: Մեղադրանքի կողմը սկսեց ներկայացնել գործով ապացույցները, որից հետո արդեն իր ապացույցները կներկայացնի պաշտպանվող կողմը կամ համապատասխան միջնորդություններ կներկայացնի:
Ինչպես Aravot.am-ին ասաց Գագիկ Բեգլարյանի փաստաբան Հրանտ Անանյանը, իր պաշտպանյալին ներկայացված մեղադրանքի հիմքը պաշտոնեական դիրքի չարաշահումն է, որն առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օտարում: Գագիկ Բեգլարյանը մեղադրանքը չի ընդունում և վստահ է, որ վերջում արդարացվելու է: Այսօրվա նիստը հետաձգվեց պաշտպանների՝ նաև այլ դատական գործերում ներգրավված լինելու պատճառով: