Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ես էլ չէի կարող չդիմել և դիմել եմ, լավ եմ արել, բա ինչ պետք է անեի. Ալեն Սիմոնյան
«Ամենակարևորն այս խոսակցություններից, էմոցիաներից զատ, վիրավորանքից և զրպարտությունից զատ, կա քրեական բաղադրիչ, երբ որ դու մեկին սպառնում ես»,- ԱԺ միջանցքում ասաց խոսնակ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով «իմնեմնիմի» փոդքասթի վարողներ Վազգեն Սաղաթելայնի և Նարեկ Սամսոնյանի դեմ հաղորդում ներկայացնելու դրդապատճառների վերաբերյալ հարցին։
Սիմոնյանն սաց, թե օրենքով բոլորը պատժվելու են, ովքեր խուլիգանություն կանեն, սպառնալիքներ կհնչեցնեն, և, որ ոչ մի զարմանալու բան չկա
«Մենք այլ հասարակարգ ենք ունենալու, իրար չենք դանակահարելու։ Այդ տղաների պատմությունը եղել է այդ քրեական ենթամշակույթով ապրելը,մեկը մյուսին ստորացնելը։ Երբ, որ մեկը մյուսին ստորացնում է՝ որոշում են իրենք հաշվեհարդար գտնեն, մեկը մյուսին վիրավորում է, դանակը վերցնում են գնում կանգառում տեսնում են ու դանակահարում են»,- ասաց Սիմոնյանը՝ բերելով Աբովյան քաղաքում վերջին դանակահարության դեպքի օրինակը։
Հիշեցնելով լրագրողներին, որ նրանք վրդովվում են, թե այդ ինչ դեպքեր են լինում, հանցագործությունների շարքը մեծանում է՝ Սիմոնյանը պնդեց, որ այն նման վարքն արդարացնելու կոչերի հետևանք է ։
«Բոլոր այն մարդկանց, ովքեր ենթարկվում են նման բաների, կոչ եմ անում դիմեն իրավապահ մարմիններին, ես էլ չէի կարող չդիմել և դիմելեմ լավ եմ արել, բա ինչ պետք է անեի»,- ասաց Սիմոնյանը
Նա ուշ եկած լրագրողի հարցին չպատասխանեց, ասելով, որ ուշանալը իր խնդիրն է։