Սա լրատվամիջոցը փակելուն, լռեցելուն ուղղված գործողություն է. Բաբայանը՝ Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին ձերբակալելու մասին
Իրավունք
12:07 13/11/2025
Հայաստան

Սա լրատվամիջոցը փակելուն, լռեցելուն ուղղված գործողություն է. Բաբայանը՝ Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին ձերբակալելու մասին

«Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի ձերբակալությունները լրատվամիջոցը փակելուն, նրանց լռեցելուն ուղղված գործողություն է։ Երևան քաղաքի քննչական վարչությունից դուրս գալուց հետո լրագրողներին ասաց  Վազգեն Սաղաթելյանի  պաշտպան Արսեն Բաբայանը։ 

Հարցին՝ արդյո՞ք քաղաքական է, նա պատասխանեց. «Միանշանակ։ Իմ տեղեկություններով, առգրավվել են «Անտիֆեյքի» ամբողջ տեխնիկական միջոցները։ Ակնհայտ է, որ սա լրատվամիջոցը փակելուն, լռեցելուն ուղղված գործողություն է»։

Բաբայանը նշեց, որ նախորդ գործով չկարողացան դա անել, հիմա գնացել են լրատվամիջոցը փակելու ճանապարհով։

Լրագրողի հարցին՝ նույն իշխանական պատգամավորների, իշխանամերձ ուժերի կողմից վիրավորական արտահայտություններ են հնչում հոգևորականների, ընդդիմադիրների հասցիեն, բայց «աչք է փակվում», ինչպե՞ս է ստացվում, որ մի դեպքում իրավապահները հետևողական են, մի դեպքում լուռ են,  Ա. Բաբայանն ասաց. «Մի դեպքում Նիկոլ Փաշինյանի համար է արվում կամ ուղիղ իր հրահանգով է  արվում, մյուս դեպքում ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների կողմից է արվում։ Խտրականությունը հենց այսպես է լինում»։ 

Հիշեցնենք, որ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանն այսօր ձերբակալվել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա, մեղադրանքն է՝  խուլիգանություն՝ հաղորդակցության միջոցների օգտագործմամբ։

Արսեն Բաբայանը պնդում է՝ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի գործողություններում այդ հանցակազմը բացակայում է։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder