Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
««Իմնեմնիմի» փոդքասթին երրոդ նախագահի տված հարցազրույցից հետո, իմ տպավորությամբ, դեղատներում վալերյանկաները, կորվալոլները պակասել են, որովհետև պերմանենտ ցնցակաթված էր իշխանական դաշտում»,-ՔԿ շենքի դիմաց անդրադառնալով փոդքասթի համահեղիանակներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն սաղաթելյանի ձերբակալությունների պատճառներին՝ ասաց քաղաքական-հասարակական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։
Նրա խոսքով, այդ հարցազրույցից հետո սրտի կծկումներ են ունենում նաև ընդդիմադիր տարբեր բևեռներ։ Զոհրաբյանը նշեց՝ ակնհայտ ու տեսանելի է, որ փոդքասթը մեծ լսարան է ձեռք բերում, դառնում լուրջ հարթակ։
«Ես մեկ րոպե անգամ չեմ կասկածում, որ ինչ-որ մի պահի կձերբակալվեն, բայց ես կարծում էի, որ դա կանեն ընտրություններից առաջ։ Բայց ինչպես ասում են, կլիենտի նյարդերը տեղի տվեցին»,-ասաց Զոհրաբյանը։
Նա նշեց, չգիտի, որ խոսքերն է Ալեն Սիմոնյանն ընկալել որպես սպառնալիք, մինչդեռ ինքը շատ սպառնալիքներ է լսել ՔՊ-ականների շուրթերից։
«Նրանցից մեկը, որ կին պատգամավորին խորհուրդ էր տալիս սեռավարակի հետազոտություն անցնել, ուղղակի սպառնաց Էդգար Ղազարյանին լեզուն կտրել։ Մեկ ուրիշը ընդդիմադիր մեկ այլ գործրի սպառնում էր գոլւխը կոտրել։ Դրանք չունեցան իրավական գնահատականներ»,-ասաց Զոհրաբյանը։