Ձեր նավը խորտակվելու է, և ես ամեն բան անելու եմ, որ Արցախը կործանածների նավը խորտակվի. Աննա Գրիգորյան
Քաղաքական
17:19 13/11/2025
Հայաստան

Ձեր նավը խորտակվելու է, և ես ամեն բան անելու եմ, որ Արցախը կործանածների նավը խորտակվի. Աննա Գրիգորյան

«Ալեն Սիմոնյանն էլ ինձ անդրադառնալիս ասաց, թե, չգիտես ինչու՝ իմ ժպիտն նրա մոտ նյարդային ինչ-որ բան է առաջացնում։ Ասում է՝ տիկին Գրիգորյանը նեղվել է, որ ՔՊ-ի նավը չի խորտակվել»,- 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Նա նշեց, որ որևէ մեկը հավերժ չէ։

«Ձեր նավը խորտակվելու է, և ես ամեն բան անելու եմ, որ Արցախը կործանածների նավը խորտակվի, իմ փոքր մասնակցությունը կունենամ»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը՝ նշելով, որ՝ կասկած չկա՝ բոլոր իշխանություններն էլ անցողիկ են։

Ընդգծելով, որ Իշխանությունները շատ է խոսում իրականում չարած գործերի մասին՝ Գրիգորյանը հավելեց. «Խաղաղությունն էլ ձեր Աջափնյակի մետրոյի նման մի բան է, որ խոսում եք, բայց գոյություն չունի, ժողովրդավարությունն էլ էԱջափնյակի մետրոյի նման»

Ընդդիմադիր պատգամավորը նաև նկատեց, որ հաջորդ տարի կրկնակի ավելի շատ է բյուջեից վճարվելու պետական՝ 14 մլրդ դոլարի պարտքը մարելու համար քան առողջապահության նախարարության  է տրամադրվել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder