Նիկոլի խոսքերը ցուցում է ողջ հայ ժողովրդին, որ բոլորս խելքի գանք. Էդուարդ Շարմազանով
Քաղաքական
23:48 13/11/2025
Հայաստան

Նիկոլի խոսքերը ցուցում է ողջ հայ ժողովրդին, որ բոլորս խելքի գանք. Էդուարդ Շարմազանով

«Կարծում եմ, որ սա հերթական քաղաքական պատվերն է ազատ խոսքի, մամուլի և այլակարծության դեմ»,- Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավանի նստավայրի դիմաց, որտեղ ընթանում է «Իմնեմնիմի» փոդքատի համահեղինակ Նարեկ Սամսոնյանի կալանքի դատը, ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

Նա նշեց, թե համոզված է, որ «Իմնեմնիմի» համահեղինակների դեմ կատարվողը քաղքական պատվեր է։

 «Մենք տեսանք, որ մինչև այս քրեական գործի հրապարակումը, ձերբակալումը և կալանավորումը, արդեն իշխող խմբակցության որոշ ներկայացուցիչներ սկսել էին ատելության խոսք տարածել Վազգենի և Նարեկի նկատմամբ»,-ասաց շարմազանովը և անդրադառնալով ատելության մթնոլորտի տարածման խնդրին՝ հավելեց. «Ընտրությունների ժամանակ ո՞վ էր ասում «կշինեմ ընդդիմադիրներին», ե՞ս, թե դո՞ւք; ԱԺ ամբիոնից նա չէ՞ր ասում՝ սաղիդ կնստացնեմ, կգցել ԱԱԾ-ի պադվալները»;

ՀՀԿ ԳՄ անդամն անդրադարձավ Փաշինյանի վերջին հայտարարությանը որ խորհրդարանում ներկայիս ընդդիմությունը չպետք է լինի։

«Նիկոլի խոսքերը ցուցում է ողջ հայ ժողովրդին, որ բոլորս խելքի գանք, և ամեն ինչ անենք օրենքի սահմաններում, որ այս իշխանությունը, հաջորդ խորհրդարանում իշխանություն չլինի»,- ասաց Շարմազանովը՝ հիշեցնելով ամիսներ առաջ Ալիևի պատվերը նիկոլին՝ զբաղվել ռևանշիստներով, հակառակ դեպքում Ալիևը կզբաղվի։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder