Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվեց։ Այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։
Ավելի վաղ փաստաբան Ռուբեն Մելիքյանն ահազանգել էր, որ դիմակավորված անձինք մտել են Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի տուն։ Այնուհետև նա գրել էր. «Նարեկ Սամսոնյանին ձերբակալեցին ու տարան քննչական։ Նույնը հավանաբար Վազգենին։ Կարված հոդվածը՝ հին ու բարի խուլիգանություն»։
Փաստաբան Արսեն Բաբայանն էլ հայտնում է, որ ԱԱԾ դիմակավորված անձինք, քննիչի մասնակցությամբ խուզարկություն են իրականացնում Վազգեն Սաղաթելյանենց տանը: