Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բիրտ մեթոդներով թույլ չտրվեց մեր լիազորությունների իրականացումը. Վազգեն Սաղաթելյանի պաշտպան
«Մեր մոտքը խոչընդոտվեց, մեր լիազորությունների իրականացումը թույլ չտրվեց շատ բիրտ մեթոդներով՝ ուղղակի չէին թողնում ներս մտնել ու վերջ և առանց որևէ բացատրության»,- Երևան քաղաքի քննչական վարչությունից դուրս գալուց հետո լրագրողներին ասաց «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի պաշտպան Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով այն փաստին, որ առավոտյան, երբ խուզարկություններ են արվել Վազգեն Սաղաթելյանի և «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ Նարեկ Սամսոնյանի բնակարանները, փաստաբաններին թույլ չի տրվել ներս մտնել։
Ինչ վերաբերում է այս դեպքում ՄԻՊ-ին դիմելուն, Բաբայանն ասաց. «Հոգնել եմ ՄԻՊ-ի արագ արձագանքմանը որևէ բան ասելուց։ Հոգնել եմ, քանի որ 7-10 անգամ ամենատարբեր հարցերով դիմել եմ։ Ըստ էության, ոչինչ չի փոխվում։
Հնարավոր է, որ ՄԻՊ-ին դիմելուց ենթադրենք 20 րոպե հետո մտել եմ պաշտպանյալիս մոտ, բայց միևնույնն է ՝ համակարգային ոչինչ չի փոխվում»։
Հիշեցնենք, որ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանն այսօր ձերբակալվել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա, մեղադրանքն է՝ խուլիգանություն՝ հաղորդակցության միջոցների օգտագործմամբ։