Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մենք կեղծ խաղաղությանը հակադրելու ենք իրական, արժանապատիվ խաղաղություն․ Խաչիկ Մանուկյան
Վաղարշապատ համայնքի ավագանու «Հայրենիք» կուսակցության համայնքապետի թեկնածու, Էջմիածնի պատվավոր քաղաքացի Խաչիկ Մանուկյանը տեսանյութում, մասնավորապես, դիմելով Վաղարշապատ համայնքի բնակիչներին, ասել է․
«Վաղարշապատ խոշորացված համայնքի սիրելի՜ բնակիչներ,
շուտով տեղի են ունենալու մեր համայնքում ավագանու ընտրություններ։ Մենք միասին ընտրելու ենք մեր քաղաքի ապագան։ Մենք ունենք նման վիճակ՝ կա՛մ երկրի հակառակ կողմից եկածները նորից գալու են խավարը որպես լույս ներկայացնել, պարտությունը՝ որպես հաղթանակ, անկումները՝ թռիչքներ, կա՛մ մենք իրական հաղթանակներ ենք միասին ունենալու։ Մենք միասին կարողանալու ենք կերտել արժանապատիվ ապագա։ Մենք ցույց ենք տալու, որ հայը տերն է իր երկրի, իր արժեքների, մենք ցույց ենք տալու, որ էջմիածնեցին, Վաղարշապատ խոշորացված համայնքի ցանկացած բնակիչ, տերն է Մայր Աթոռի։ Այն ղողանջները, որոնք պարբերաբար հնչում են մեր քաղաքի վրա, դրանք հաղթության նոր արշալույսներ են բերելու։
Ափսոս, ես չկարողացա շատերի հետ հանդիպել, զրուցել, այս կարճ ժամանակահատվածն իսկապես այդ հնարավորությունը չէր տալիս, բայց մեր ապրած կյանքը ձեր աչքի առջև է եղել։ Մենք միասին կարողանալու ենք հաղթական ընթացք կերտել, մենք միասին կարողանալու ենք ունենալ հավերժությունը, այն հավերժությունը, որի համար մեր քաջերը իրենց կյանքը զոհաբերեցին, լինելու է այդ օրը և մենք կեղծ խաղաղությանը հակադրելու ենք իրական, արժանապատիվ խաղաղություն»։


