Իրավապահները «Իմնեմնիմի» փոդքասթի խմբագրակազմի ողջ տեխնիկան կառգրավեն, որպեսզի հնարավո չլինի վարել հաղորդումը. Հայկ Մամիջանյան
Իրավունք
10:59 13/11/2025
Հայաստան

Իրավապահները «Իմնեմնիմի» փոդքասթի խմբագրակազմի ողջ տեխնիկան կառգրավեն, որպեսզի հնարավո չլինի վարել հաղորդումը. Հայկ Մամիջանյան

«Ես և ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը փորձեցինք բացել «AntiFake» լրատվական կայքի խմբագրատան դուռը, և ներսում իրավապահ համակարգի՝ հավանաբար ԱԱԾ որևէ ստորաբաժանման ներկայացուցիչները հետախուզություն են անցկացնում»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Ներկայացնելով առավոտյան ԱԱԾ աշխատակիցների կողմից «Իմնեմնիմի» փոդքասթի վարողներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ձերբակալելու փաստը՝ Զոհրաբյանն ասաց. «Դա արվում է ցույց տալու համար, որ մենք ապրումենք 1937 թվում, ավելին՝ այդ թվին պետք է նախանձենք, որ Եժովը, Ստալինը, Բերիան գերեզմանից դուրս եկած մի աքնկյունում կանգնած ծխում են»։

Զոհրաբյանը կանխատեսեց, որ Սամսոնյանին և Սաղաթելյանին տանելու են կալանքի և պատմեց որ Բրյուսելու վերջերս Եվրախորհրդարանի պատգամավորներից մեկի հետ ունեցած զրույցը. «Հարցրեցի՝ եթե անգամ Նիկոլն իմ ճակատից կրակի, էլի ձայն չեք հանելու, պատասխանը եղեվ. «Ոչ, մենք ասելու ենք, որ այդ կրակոցն ուղղված էր Հայաստանում ժողովրդավարությունը պաշտպանելուն»...

 Հայկ Մամիջանյանն էլ նկատեց. «Մեր համար սովորական է դրաձել, երբ Հայաստանում ժողովրդավարության մակարդկան այն է, որ առավոտ ժամը 7-ին դիմակավորված անձինք այլախոհների նկատմամբ իրականացնում են նման գործողություններ»։

 Հիշեցնելով, որ նախորդ ձերբակալությունից հետո Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի ընկերները, հասարակական քաղաքական գործիչները շարունակել են «Իմնեմնիմի» փոդքասթի եթերները՝ Մամիջանյանը նշեց. «Ամենյան հավանականությամբ իրավապահները «Իմնեմնիմի» փոդքասթի խմբագրակազմի ողջ տեխնիկան կառգրավեն, որպեսզի հնարավո չլինի վարել հաղորդումը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իրավապահները «Իմնեմնիմի» փոդքասթի խմբագրակազմի ողջ տեխնիկան կառգրավեն, որպեսզի հնարավո չլինի վարել հաղորդումը. Հայկ Մամիջանյան