ԿԸՀ-ն զգուշացնում է՝ նախընտրական քարոզչությունն այսօր 24։00-ին ավարտվում է
Քաղաքական
13:17 14/11/2025
Հայաստան

ԿԸՀ-ն զգուշացնում է՝ նախընտրական քարոզչությունն այսօր 24։00-ին ավարտվում է

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից Վաղարշապատ համայնքի ընտրությունների մասնակից քաղաքական ուժերին, լիազորներին, վստահված անձանց, ԶԼՄ-ներին ու դիտորդներին հիշեցնում է՝ նախընտրական քարոզչությունն այսօր 24։00-ին ավարտվում է։

Նոյեմբերի 15-ին և 16-ին՝ մինչ 20։00-ն, նախընտրական ցանկացած քարոզչություն արգելվում է։ 

Քվեարկության նախորդ օրը, ինչպես նաև քվեարկության օրը` մինչև ժամը 20.00-ն, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող տեսալսողական մեդիածառայություն մատուցողների եթերով կամ տպագիր մամուլով թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքները, ինչպես նաև դրանց վերաբերյալ տեղեկատվություն հրապարակելն արգելվում է ։ 

Քարոզչական պաստառները նոյեմբերի 15-ին եւ 16-ին կարող են մնալ իրենց տեղերում։ 

«Հարգելի՛ գործընկերներ, կոչ ենք անում պահպանել Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի դրույթները»,- նշում են ԿԸՀ-ից։ 

Հիշեցնեք, որ նոյեմբերի 16-ին Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի համամասնական ընտրակարգով ավագանու ընտրությունների քվեարկությունն է։ Ընտրություններին  մասնակցում է 8 քաղաքական ուժ։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԿԸՀ-ն զգուշացնում է՝ նախընտրական քարոզչությունն այսօր 24։00-ին ավարտվում է