Նարեկ Սամսոնյանը կալանավորվեց երկու ամսով
Քաղաքական
01:05 14/11/2025
Հայաստան

Նարեկ Սամսոնյանը կալանավորվեց երկու ամսով

«Մեկնաբանելու շատ բան չունեմ , դատարանը որուշեց երկու ամսով կալանք, որևէ անակնկալ բան տեղի չի ունեցել, ամեն ինչ ասված է, որևէ խուլիգանության մասին այստեղ խոսք լինել չէր կարող»,- Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավանի նստավայրի դիմաց, որտեղ ավարտվեցէ «Իմնեմնիմի» փոդքատի համահեղինակ Նարեկ Սամսոնյանի կալանքի դատական նիստը, ասաց նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Նա հիշեցրեց, որ օրվա ավարտին փոխվեց դատավարական կազմը և գործի քննությունը ընկավ Մասիվի դատարան, բնականաբար և՝ Մասիս Մելքոնյանին։

«Նա էլ կայացրեց այն որոշումը, որը բոլորս էլ ակնկալում էինք, որ կկայացներ։ Ցավում եմ, բայց մեր համար հասկանալի էր և մենք ավելի շատ խոսում էինք, որ հետագայում բողոքարկման ժամանակ մեր փաստարկներն կարողանանք ներկայացնել»,- ասաց Մելիքյանը՝ հավելելով. «Մենք դեռ վճիռի հիմնավորումը չենք ստացել, դատարանը միայն եզրափակիչ մասը հրապարակեց, շուտով կստանանք հիմնավորումները և կբողոքարկենք վճիռը։

 Սա ևս մի քայլ էր երկրի իրավական գահավիժման շրջանում, որովհետև մարդկանց անվանում են «շան լակոտներ», նրանք արձագանքում են և դրա համար արձագանքողները որպես խուլիգան են դտավում, իսկ ասողը, քանի որ Աժ նախագահ է, նրա համար որևէ պատասխանատվություն չի սահմանվում»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder