Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ինտերի» վետերան Մատեո Դարմիանը պատրաստ կլինի երկար սպասված միլանյան դերբիին, իսկ Հենրիխ Մխիթարյանը, ակնկալվում է, որ չի խաղա։ Դարմիանը պատրաստ կլինի Ինտեր-Միլան խաղին, իսկ 35-ամյա հայ ֆուտբոլիստը դեռևս ապաքինվում է։ Վնասվածքի պատճառով հայ կիսապաշտպանը բաց է թողել «Ինտեր»-ի վերջին ութ խաղերը։
Այնուամենայնիվ, Մխիթարյանը մոտ է լիարժեք մարզավիճակին վերադառնալուն։ Աղբյուրը հիշեցնում է, որ Մխիթարյանը վնասվածք է սատցել հոկտեմբերի վերջին «Ինտերի» «Նապոլիի» դեմ խաղում, որտեղ «Ինտեր»-ը պարտություն կրեց։ Ակնկալվում է, որ Մխիթարյանը կարող է խաղադաշտ վերադառնալ նոյեմբերի վերջին, երբ «Ինտերն» արտագնա խաղում մրցելու է «Պիզայի» հետ։
Հիշեցնենք, որ «Միլան»-«Ինտեր» հանդիպումը կկայանա նոյեմբերի 23-ին։